Ձյուն, անձրև, մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Թումանյանի, Թալինի, Արարատի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ժամը 09:15-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Սարավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են եթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: