Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 15-ին` ժամը 12.03-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում բեռնատարն արգելափակվել է. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարության և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել 26 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «DAF» մակնիշի 517 ՕS 61 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) բեռանատար ավտոմեքենան կատարել է տեղապտույտ և հարվածել արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարների և «Արարատի ՃՇՇ»-ի աշխատակիցների համատեղ ուժերով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել բեռանատարը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



