ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնականը կորցրել է կազմակերպության գումարներից ավելի քան 63,000,000 դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ ազգերի կազմակերպությունը Նախագծային ծառայությունների գրասենյակի նախկին փոխղեկավարից պահանջել է վճարել 63,6 մլն դոլար այն բանից հետո, երբ նա կորցրել է համաշխարհային կազմակերպությանը պատկանած հսկայական գումարներ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Ըստ այդմ՝ Ուկրաինայի քաղաքացի Վիտալի Վանշելբոյմը, որը նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն էր, տուգանվել է տարեկան աշխատավարձի չափով, ինչպես նաև պարտավորվել է անձամբ վճարել 63,626,806 դոլար, այլապես կզրկվի համաշխարհային կազմակերպության կենսաթոշակի իրավունքից։
Ինչպես նշում է NYT-ը, Վանշելբոյմը մոտ 60 մլն դոլար է ներդրել մի ընկերությունում, որը կապված է բրիտանացի գործարար Դեյվիդ Քենդրիկի հետ։ Սակայն ներդրումն անհաջող է ստացվել, և ներդրումների միայն 10%-ն է արդյունք տվել։ Պաշտոնյան պաշտոնանկ է արվել հունվարին։
NYT-ի նյութի հրապարակումից հետո Վանշելբոյմի ղեկավար Գրետե Ֆարեմոն հրաժարական է տվել, նշվում է հրապարակման մեջ։