Իլհամը խելացի մարդ է, մենք նրա հետ խոսել ենք Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն իր հետ անձնական զրույցում պատմել է Ղարաբաղի բնակչությանն աջակցելու ծրագրերի մասին։
«Իլհամը խելացի մարդ է, Դուբայում նրա հետ խոսել ենք Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին... Ասում եմ՝ ժողովուրդը գնաց, ասում է՝ մենք ոչ մեկին ձեռք չենք տա, ընդհակառակը, ուզում ենք բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք, մենք կօգնենք գոնե ամենօրյա մակարդակով։ Ես գիտեմ Ադրբեջանում տիրող իրավիճակը։ Այնտեղի իշխանությունները ուժեղ են, նրանք ի վիճակի են դա անել՝ և՛ աջակցություն, և՛ օգնություն»,- ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն։