4 բեռնատար արգելափակվել էր ցեխակույտի մեջ․ 15 մարդատար ավտոմեքենա, 30 ուղևոր օգնություն է ստացել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին 4 բեռնատար արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել բեռնատարներն արգելափակումից, օգնություն ցուցաբերել 15 մարդատար ավտոմեքենայի (30 ուղևոր). տրանսպորտային միջոցները շարունակել են ընթացքը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Տեսանյութն՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



