Պատահար Արմավիրի մարզում. 1 զոհ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 2-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կա տուժած:
ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կոմբայնին եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 60-65 տարեկան տղամարդ, որի ինքնությունը դեռեւս չի պարզվել, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



