Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ Արևմուտքի հետ մեծ հույսեր կապել պետք չէ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 22 ամիս է, ինչ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, բայց դեռ տեսանելի չէ կողմերից որևէ մեկի առավելությունը։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է հաղթանակ տանել այն դեպքում, երբ Արևմուտքը դադարի աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Միաժամանակ, եթե անցած տարի ու այս տարվա սկզբին մեծ ոգևորություն կար Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում, ապա տեսանելի է, որ այդ ոգևորությունն արևմտյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում նվազել է։ Խնդիրն այն է, որ երբ ռուսական զորքերը նահանջեցին Կիևի հատվածից, Արևմուտքում հույս ունեին, որ Ռուսաստանը կպարտվի։ Իսկ Ուկրաինան էլ ընդգծում էր, թե արևմտյան աջակցությունն իրենց շատ է հարկավոր, քանի որ հակահարձակում են սկսելու ու վերականգնելու են իրենց տարածքային ամբողջականությունը։ Հունիսին Ուկրաինան սկսեց հակահարձակումը, սակայն այդպես էլ այն տեսանելի արդյունքներ չունեցավ։ Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել:

Ի մասնավորի, եթե մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան աջակցություն էր խոստանում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել։ Զելենսկու՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Բայդենն արդեն հայտարարեց, թե ԱՄՆ-ը խիստ կարևոր զենք և տեխնիկա կտրամադրի, քանի դեռ կարող է: Չկա նաև այն երկկուսակցական ջերմությունը, որով Զելենսկուն դիմավորում էին Կոնգրեսում մեկ տարի առաջ իր այցի ժամանակ: Ավելին, Կոնգրեսի հանրապետականներն ուղղակի արգելափակեցին Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ աջակցության փաթեթը։ Հանրապետականները գտնում են, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի հարցն ավելի կարևոր է, քանի որ օրական հազարավոր անօրինական միգրանտներ են ներթափանցում ԱՄՆ, և պետք է միջոցներ ձեռնարկել սահմանն անանցանելի դարձնելու համար։ Բացի այդ, ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություն է հասունանում, քանի որ Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից կամ հանրային միջոցներից, որը կարելի է ուղղել սեփական երկիրը զարգացնելու կամ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

Արդյունքում ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ կգնա՝ առանց Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին համաձայնության, իսկ Ուկրաինային տրամադրված սպառազինության պաշարները սպառման ճանապարհին են։ Ուստի, բացառված չէ, որ Ուկրաինան շուտով կարող է միայնակ մնալ ռուսական բանակի հարձակման առաջ։ Այս օրինակը պետք է դաս լինի նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հայկական հանրության շրջանում այնպիսի տրամադրություններ են գեներացվում, թե Հայաստանն իր հույսը պետք է կապի Արևմուտքի հետ՝ երես դարձնելով Ռուսաստանից։ Ու եթե Հայաստանին որոշ արևմտյան, մասնավորապես ֆրանսիական սպառազինություն էլ մատակարարվում է, ապա դրանով անհնար է իրավիճակ փոխել այն պարագայում, երբ Ադրբեջանն ուղղակի միլիարդավոր դոլարների զենքեր է գնել։

Ֆրանսիական մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան ուղարկված Բաստիոն զրահամեքենաները իրականում նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց ուկրաինացիները հրաժարվել են դրանք ընդունել՝ հաշվի առնելով դրանց պաշտպանվածության աստիճանը։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը կարող է Հայաստանին հարձակողական զենքեր տրամադրել, բայց դա չի անում, որովհետև արևմտյան ռազմաքաղաքական բլոկը ոչ թե շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ու եթե, ասենք, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հնարավոր է, որ փորձեն ավելի մեծ ծավալների սպառազինություններ մատակարարել, բայց Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ դա երաշխիք չէ, որ, ի վերջո, միայնակ չեն թողնի Հայաստանին։

Մանավանդ, որ մենք դրա պատմական օրինակն ունենք, երբ արևմտյան երկրների դաշնակից Հայաստանի առաջին հանրապետությունն ուղղակի միանյակ մնաց քեմալական Թուրքիայի հարձակմանը դեմ հանդիման։ Մյուս կողմից էլ՝ եթե Արևմուտքը հավատարիմ է իր դավանած սկզբունքներին ու տրամադրված է աջակցել Հայաստանին, ապա ինչո՞ւ արևմտյան երկրներն ու կազմակերպություններն աչք փակեցին Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ։ Այնպես որ, անվտանգային առումով Արևմուտքի հետ լուրջ հույսեր կապել պետք չէ, մանավանդ այն պարագայում, երբ Ռուսաստանը շատ կոշտ կարող է արձագանքել, որից կտուժի ոչ այնքան Արևմուտքը, որքան Հայաստանը։ Այնպես որ, անհրաժեշտ է շատ նուրբ քաղաքականություն վարել՝ զարգացնել համագործակցությունը Արևմուտքի հետ՝ միաժամանակ չկտրելով նաև անվտանգային հարաբերությունների թելը Ռուսաստանի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով