Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր». կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը փրկել է իր զինակից ընկերների կյանքը և անմահացել 2022 թ. սեպտեմբերի 13-ի լուսադեմին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կենսախինդ: Իր կողքին անհնար էր հանգիստ նստել, կսկսեր կատակել, զավեշտալի դեպքերը մինչև հիմա էլ բոլորը հիշում են: Վարակիչ ծիծաղ ուներ: Դպրոցում իր դասվարը ես եմ եղել: Ամբողջ կյանքի ամեն վայրկյանն ու րոպեն միասին ենք եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուբենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Նրա խոսքով, որդին դպրոցում աչքի էր ընկնում առաջադիմությամբ, ընդունակ էր: «Սիրում էր բոլոր առարկաները, բայց երբ նպատակադրվեց բժիշկ դառնալ, սկսեց ավելի մանրամասն ուսումնասիրել քիմիան, կենսաբանությունը: Ինքնուրույն պարապեց և ընդունվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջ: Անվճար ընդունվեց, գերազանց առաջադիմություն ուներ: Մինչ օրս էլ իր դասախոսները սիրով են հիշում Ռուբենին, իր հետ կապված պատմությունները: Դպրոցից շատ սիրել է քոլեջը: Ատամնատեխնիկական բաժինն էր ավարտել: Որոշել էր ընդունվել Բժշկական համալսարանի դիմածնոտային բաժինը»: 2021 թ. հուլիսի 20-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Ճամբարակ: Մարտական հերթապահություն է իրականացրել Վերին Շորժային դիրքերում:

«Երբ Ռուբենը գնացել էր զինկոմիսարիատի վերջին ստուգումներին, պարզվել էր, որ ուղիղ աղիքի ճաք ունի: Իրենց ուղեգրով Ռուբենը վիրահատվեց, վեց ամիս ժամկետով հետաձգել էին ծառայության մեկնելը: Մայիսին վիրահատել ենք, հունիսին գնացել ու դիմում է գրել Աբովյանի զինկոմիսարիատում, որ զորակոչվի բանակ: Հունիսի կեսերին եկավ իր հերթական ծանուցագիրը, որ հուլիսի 20-ին պետք է մեկնի ծառայության: Նախքան դա ընկերներով որոշում են, որ այդ օրը պետք է գնան բանակ, նույն օրն էլ հետ գան: Հուլիսի 20-ին գնացինք իրեն ճանապարհելու: Ռուբենին երկու անգամ ավտոբուսից իջեցրել են, բայց հայրիկի, հորեղբոր ստորագրությամբ կրկին նստեց ավտոբուս և գնաց: Այդ օրն ահավոր վիճակում էի, կարծես կորուստ էի զգում, շուրջս շատ մարդիկ կային, որոնք ևս հուզված էին, լալիս էին, բայց ես հուսահատ էի, տագնապած: Ինձ մոտեցավ՝ «մա՛մ ջան, ցավդ տանեմ, լավ է լինելու, երկու տարին ինչ է որ, տղերքի հետ գնում ենք, գանք, այդպես ենք որոշել, չխանգարես, թող պապայենք ստորագրեն թղթերը, մեկ է, գնալու եմ»:

Ուրախ տրամադրությամբ մեկնեց»: Ռուբենը սկսում է իր ծառայությունը: Այդ ընթացքում եռամսյա ժամկետով վերապատրաստում է անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ ստանալով սանհրահանգչի, բուժակի որակավորում: Մայրիկն ասում է՝ որդուն «Զինուժով» էլ են ցույց տվել, թե ինչպես են գործնական պարապմունքներ անում, ռազմի դաշտում վիրավորներին փրկում: Դասընթացների ավարտին վերադառնում է զորամաս՝ որպես բուժակ, իր վաշտի հետ բարձրանում էր դիրքեր: Ռուբենը եղել է մեկից ավելի դիրքի պատասխանատու բուժակը: Ամեն ինչ խաղաղ էր, բայց այդպես միայն թվում էր: Թշնամին 2022 թ. սեպտեմբերի 13-ին հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության դեմ: Այս անգամ թիրախում Ջերմուկը, Իշխանասարը և Վարդենիսն էին:

«Այդ օրերին Ռուբենը պետք է արձակուրդ գար, բայց չեկավ, ասաց՝ մի քանի օր էլ սպասեք, դիրքերից կիջնեմ ու կգամ: Բայց իրականում գիտեր պատերազմի վտանգի մասին: Եթե դիրքերում չէր լինում, ամեն շաբաթ պետք է գնայինք իր մոտ: Անընդհատ ուզում էր, որ քույրերի երեխաներին էլ տանեինք մեզ հետ: Երբ ասում էինք, որ մեկին կտանենք, բայց մյուսը փոքր է, թող մնա մյուս անգամ, արձագանքում էր՝ ի՞նչ հետո, երեխեքին անպայման բերեք: Կարծես բոլորիս հաջող աներ, բայց մենք չէինք հասկանում»: Սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվել է: Ռուբենը ոտքերի շրջանում հրազենային խոր վիրավորում է ստանում, ինքն իրեն ցավազրկող է ներարկում, որ կարողանա օգնել իր ընկերներին. վիրակապել է նրանց, առաջին բուժօգնություն ցույց տվել:

«20 հոգի իր ձեռքերի մեջ է մահացել, նրանց աչքերը Ռուբենն է փակել: Վաշտի հրամանատարը վզի, հետո որովայնի հատվածում վիրավորվել է: Նրան օգնություն է ցույց տվել: Ծանր վիրավորված տղաներից մեկին տեղափոխել է բունկեր, գլխի հատվածում կարել է, փամփուշտներով ու կտորներով պինդ կապել ու հրահանգել, որ որևէ մեկը ձեռք չտա: Այսօր այդ տղան ողջ է, նման ծանր վիրավորումով նրան գերեվարել են, 22 օր մնացել է գերության մեջ, այնտեղ որևէ միջամտություն չեն արել և ուղարկել են Հայաստան: Իրենց դիրքերից ութ հոգի էր գերեվարվել, որոնք վերադարձել են Հայաստան: Ռուբենը թույլ չի տվել, որ նրանք դուրս գան բունկերից, վիրակապել է, ներարկումներ արել: Տուն վերադառնալուց հետո նրանցից շատերի վերքերն ուղղակի մշակել են, ոմանց դեպքում վիրահատություն են արել: Հիվանդանոցներում զարմացել էին, թե ինչպես է հնարավոր նման բան»: Մարդու բանականության համար դժվար է ընկալել այն իրողությունը, թե ինչպես է թշնամին վարվել ծանր վիրավորված զինծառայողների հետ, ինչպես է նրանց զրկել կյանքից:

Տիկին Ասյան այս մասին մի քանի խոսքով պատմեց, բայց նույնը ձեզ բառացի փոխանցելու քաջություն ես չունեմ: «Ռուբենը ոչ միայն վիրակապել ու փրկել է վիրավորների կյանքը, այլ դուրս գալով բունկերից՝ իր վաշտի զոհված տղաների մարմինները մեկ տեղում է հավաքել, որ թշնամին չխոշտանգի: Զինակից ընկերները հորդորել են դուրս չգալ բունկերից, բայց Ռուբենս մերժել է՝ չեմ կարող թույլ տալ, որ մեր տղերքին մատով կպնեն: Հետո թշնամին տարել էր երեխեքի մարմինները ու օրեր անց նոր միայն փոխանցել Հայաստանին: Այդ ընթացքում նաև կապ են պահել զորամասի հրամանատարության հետ՝ «օգնե՛ք, օգնե՛ք»: Ինը ժամ օգնություն են խնդրել: Ողջ մնացած տղաներն են մեզ պատմել՝ երբ հրամանատարը ծանր վիրավորված է եղել, պարտականությունները Ռուբենն է իր վրա վերցրել:

Զորամասի հրամանատարության հետ խոսելիս բարձր տոնով անգամ ասել է՝ «ե՞րբ է գալու ձեր օգնությունը, ինչո՞ւ խաբեցիք, չօգնեցիք, արդեն կողքներս կանգնած են, լրիվիս մորթել տվեցիք»: Գումարտակի և գնդի հրամանատարները մինչև վերջին պահն ասել են՝ դիրքը չլքեք: Ռուբենը դուրս է եկել, որ տեսնի՝ գուցե ընկերների մեջ մեկը ողջ լինի: Այդ պահին զանգել է ընկերոջը, հայրիկին ու ինձ: Ասաց՝ «մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր»: «Մամ ջանով» զանգն անջատեց, հետ զանգեցինք, բայց ոչ ոք չվերցրեց, ընկերոջ զանգին արդեն ադրբեջանցիներն էին պատասխանել»: Տղաները 7-ից 9 մետր հեռավորության վրա են հայտնվել թշնամու՝ 300-400 հոգանոց զինված զորքի դիմաց: Սեպտեմբերի 13-ի լուսադեմին Ռուբենը զոհվում է, «տուն վերադառնում»՝ 22 օր անց: Այդ ընթացքում ծնողները ծեծել են պետական գերատեսչությունների բոլոր դռները, դիմել Կարմիր խաչին ու հնարավոր բոլոր մարմիններին ու անձանց:

Ծնողներին հասած տեղեկությունների համաձայն, Ռուբենը կարող էր գերիների թվում լինել, բայց իրականությունն այլ էր: Տիկին Ասյայի խոսքով, Ռուբենի զինակից ընկերները դիմում-նամակներ էին գրել, ներկայացրել զորամասին, պաշտպանության նախարարությանը, որ Ռուբենին հերոսի կոչում տան, պատմել են, թե ինչեր է Ռուբենն արել իրենց համար, ինչպես է փրկել իրենց կյանքը:

«Երբ գերլարված պահերին Ռուբենը կապ է հաստատում նաև բուժկետի հետ, տեղեկացնում, որ դեղերը ևս վերջանում են, իրեն ասում են, որ օգնությունը կգա, բայց նա կարող է մյուս ճանապարհով իջնել: Ռուբենը հրաժարվում է՝ ոչ մի վայրկյան չեմ թողնելու տղերքին, հասկանո՞ւմ եք, թե ինձ ինչ եք ասում»: Ռուբենը երկու ավագ քույրիկ ունի: Իսկ ապրելու ուժ մայրիկին տվեց Աստված: «Ամեն ինչ կապում եմ Աստծո հետ, որ նրա գործերն անքննելի են:Տարբեր մտքեր եմ ունեցել, բայց Ռուբենիս վերջին բառերն եմ հիշել՝ «մա՛մ, աղոթիր»: Ռուբենն աստվածապաշտ, աստվածավախ էր, իր «ձեռքի» գիրքն Աստվածաշունչն էր: Կարդացել ու վկայել է Աստվածաշունչ, անգամ այդ ծանր օրերին Աստծո խոսքն է եղել իր շուրթերին: Այդ օրերին տեսանյութերում ադրբեջանցիները ցույց են տալիս Ռուբենի Աստվածաշունչը: Ունենք բուժկետի ծառայության պետի ձայնագրությունը, որն ասում է՝ Ռուբենը յուրահատուկ էր ամեն ինչով: Տղաների մեջ առանձնանում էր իր վարքով, բնավորությամբ և հավատքով»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Չարենցավանի գերեզմանատանը: Ռուբենի մասին ձեզ կպատմի նրա մայրիկի հեղինակած «Հերոս բուժակ Ռուբենը» գիրքը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգում Հին առանձնատան մումիայի առեղծվածը բացահայտվել էՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան