Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ստեփանավանի նախկին քաղաքապետը համայնքապատկան հողամասեր է օտարել և հարազատների ու մտերիմների հետ փողերի լվացում իրականացրել. նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողություններով բացահայտվել է հանցավոր մեխանիզմով, մի քանի այլ անձանց, այդ թվում նաև իր 2 որդիների, մորաքրոջ որդու, մտերիմների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ի կողմից իրականացված 13 դրվագ համայնքապատկան, օտարման ոչ ենթակա հողատարածքներն օտարելու և սեփականացնելու, այդ ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու դրսևորումներ։

Մասնավորապես՝ Ս.Ղ.-ն, 2002-2012թթ. ընթացքում զբաղեցնելով Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի օժանդակությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև՝ ոլորտը կարգավորող մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, «Ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության, հիմնականում որպես կանաչ գոտի և ճանապարհ, հանդիսացող տարբեր չափերով  11 հողամասերը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, իր մորաքրոջ որդուն՝ Կ.Ս.-ին, ընկերոջ որդուն, Ստեփանավան համայնքի ավագանու անդամի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը, ինչպես նաև՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց։

Այդ նպատակով, ըստ վարույթի նյութերի, Ս.Ղ.-ն առանց Ստեփանավան համայնքի ավագանու համաձայնության, առանց օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու, կազմակերպել է սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի աճուրդներ, որից երկուսի դեպքում՝ ձևական՝ դրանց մասնակից և հաղթողներ դարձնելով վերոհիշյալ անձանց:

Այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ս.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2009, 2014 և 2017 թվականներին օտարման, ձևական առուվաճառքի միջոցով փոխանցել է իր որդիներին՝ Դ.Ղ.-ի և Ա.Ղ.-ի, մորաքրոջ որդուն, ինչպես նաև՝ «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ: Այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս.Ղ.-ին մեղադրանք է ներակայացվել՝ 13 դրվագ պաշտոնատար անձի կողմից, նաև ծանր հետևանքների առաջացմամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,  3 դրվագ խմբի կազմում փողերի լվացման համար, այդ թվում նաև՝ խոշոր չափերով և 6 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ս.Ղ.-ի 2 որդիներին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման համար, իսկ մորաքրոջ որդուն և «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին՝ պաշտոնատար անձի կողմից, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու և խոշոր չափերով փողերի լվացման համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա:

Նախաքննությունը, վերոնշյալ անձանց մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Մյուս անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը