Ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում «Լյութոն Թաունի» պաշտպան Թոմ Լոքերը կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում, երբ հաշիվը 1:1 էր: Հանդիպումը դադարեցվել է, իսկ խաղացողին բուժօգնություն է ցուցաբերվել։ Նա պատգարակով լքել է խաղադաշտը երկրպագուների ծափերի ներքո։ Նշվում է, որ Լոքերն արդեն ուշքի է եկել, եւ որոշվել է չեղարկել հանդիպումը։
Լոքերը հանդես է գալիս «Լյութոնում» 2020 թվականից և սա արդեն երկրորդ անգամն է, որ կորցնում է գիտակցությունը խաղի ժամանակ։ Մայիսին պաշտպանի մոտ ախտորոշվել էր նախասրտերի ֆիբրիլյացիա, նա վիրահատվել է և վերսկսել իր խաղային կարիերան։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



