Վատիկանը հայտնել է Գազայի եկեղեցու տարածքում իսրայելցի դիպուկահարի կողմից երկու կնոջ սպանության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական զինվորականները շաբաթ կեսօրին սպանել են երկու կնոջ, որոնք թաքնված են եղել Գազայի հատվածում գտնվող եկեղեցում, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Վատիկանին։
Երուսաղեմի Լատինական պատրիարքարանը, տարածաշրջանում լատինաամերիկյան կաթոլիկների եկեղեցական ներկայացուցչությունը հայտարարության մեջ նշել է զոհերի՝ մոր և դստեր միայն անունները և ասել, որ նրանք սառնասրտորեն գնդակահարվել են:
Իսրայելի Պաշտպանության բանակի դիպուկահարը գնդակահարել է կանանց Գազայի Սուրբ ընտանիքի ծխական համայնքում, որտեղ պատերազմի ընթացքում ապաստանել է Գազայի քրիստոնյա ընտանիքների մեծ մասը, ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:
«Նահիդան և նրա դուստր Սամարը գնդակահարվել են քույրերի մենաստան գնալիս, - հայտնել են պատրիարքարանից։- Մեկը սպանվել է, երբ փորձել է մյուսին անվտանգ տեղ տանել։ Եվս յոթ մարդ գնդակահարվել ու վիրավորվել են, երբ փորձում էին պաշտպանել մյուսներին եկեղեցու տարածքում: Ոչ մի նախազգուշացում, ծանուցում չի արվել։ Նրանց սառնասրտորեն գնդակահարել են մի ծխի տարածքում, որտեղ պատերազմող կողմեր չկան»։