Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ստերի, սուտ խոստումների, կեղծումների ևս մեկ «յոթնյակ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական ստերի «յոթնյակներ» առանձնացնելու հարցում միակ բարդությունը ընտրություն կատարելն է: Ինչ նկատի ունենք: Մի վարչապետի, մի իշխանության պարագայում, որ ստում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ շուրջօրյա և առանց հանգստյան օրերի, ստերը, սուտ խոստումները, կեղծ հայտարարություններն արձանագրելն ու ներկայացնելը բարդ չէ: Բարդ է այդ անվերջանալի թվացող շարանից «յոթնյակ» առանձնացնելը: Բայց փորձենք, ավելի ճիշտ՝ շարունակենք: Եվ այսպես. առաջինը՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը:

Արտադրություն հիմնողը «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն էր, բայց դեպքն ուշադրություն գրավեց այն առումով, որ այդ «պաշտոնական բացմանը» պաշտոնապես մասնակցում էր անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ բացի դրանից՝ նույնքան պաշտոնապես խոսվեց այն մասին, որ այդ ձեռնարկությունը «հայկական ավտոմեքենաներ» է արտադրելու, ավելի ճիշտ՝ այդտեղ ավտոմեքենաներ են հավաքելու: Դրանից ընդամենը 9 ամիս անց՝ 2020 թ. սեպտեմբերի 16-ին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի ճակատագիրը, նշելով, որ այն փակվել է:

Փաշինյանը ԱԺ-ում այդ հարցին պատասխանելիս դրսևորվեց ստի ողջ հմայքով. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել: Բացե՞լ եմ, իրո՞ք: ...Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»: Փաշինյանն ավելորդ համեստություն է անում: Դա ոչ թե «շատ լավ է», այլ ուղղակի աննման: Ուստի շարունակենք: Երկրորդը՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ին ընտրարշավի ընթացքում Ալավերդիում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ խմելու ջուրը (սակագինը) մինչև 2024 թվականը չի թանկանալու: Բայց փաստը համառ բան է: Իսկ փաստն այն է, որ Փաշինյանի այդ խոստումից հետո Հայաստանում խմելու ջրի սակագինը երկու անգամ թանկացել է. 2022 թ. հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով, իսկ 2023 թ. հունվարի 1-ից՝ 9 դրամով: Ճիշտ է, առաջիկա հունվարի 1-ից նախատեսվում է, որ սակագինը կնվազի մոտ 2,5 դրամով, բայց... արդեն համարյա 30 դրամանոց թանկացումից հետո: Այն էլ ասենք, որ այս տարիներին դրամն արժեզրկվել է, ինչն ավելի շոշափելի է դարձնում թանկացման ծանրությունը:

Երրորդ. նույն 2018 թվականի հուլիսի 20ին մամուլի ասուլիսում Փաշինյանը, իր գործելակերպին համապատասխան, հայտարարեց, թե նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար: Ասել կուզի՝ ինքն ու իր կառավարությունը երբեք ու երբեք նման բան չեն անի, չէ՞ որ իրենք «նախկիններ» չեն, «նախկինների թայը» չեն: Իսկ փաստերը հուշում են, որ Փաշինյանի կառավարությունը մեր երկրի պարտքն ավելացրել է ավելի քան 5 մլրդ դոլարով՝ այն հասցնելով 11,3 միլիարդի: Այսինքն, եթե անցած 27 տարիներին (1991-2018 թթ.) բոլոր նախորդ կառավարությունները մոտ 6 միլիարդ պարտք էին կուտակել, ապա Փաշինյանն ու իր կառավարությունն ընդամենը 5 տարվա մեջ այն գրեթե կրկնապատկել են: Այդ թվում՝ երկրի պարտքը ավելացրել են նաև թոշակներ, աշխատավարձեր, նաև՝ թիմակիցներին ուռճացված պարգևավճարներ տալու համար:

Չորրորդ. առանձնացված «յոթնյակի» այս մի էպիզոդը կարելի է պատկերավոր ձևակերպել այսպես. «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Ով հասցրել է մոռանալ, հիշեցնենք, որ սա հենց իր՝ Փաշինյանի արտահայտությունն է: Ինքը՝ Փաշինյանը, ժամանակին «կատու էր պատռում» զանազան ամբիոններից, իսկ «թավիշի» հետևանքով վարչապետ կարգվելուց հետո հրապարակում ունեցած ելույթում (8 մայիսի, 2018 թ.) բացականչում էր. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը»: Իրականությունն այն է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ինչպես մեր տարեցները կասեին, «աչքի սուրմա թռցնողի» նման վայրկյան իսկ չի կորցնում նորանոր տուգանքներ, տույժեր, հարկեր ներդնելու և կիրառելու համար: Աղամանի տուգանք, ծխախոտի տուգանք, դիմակի տուգանք: Միայն դիմակների համար մի քանի ամսվա մեջ Հայաստանում երևի ավելի շատ մարդ է տուգանվել, քան նախկինների իշխանության ժամանակ տուգանվում էին, ասենք, մի 5 տարվա մեջ: Ցանկը շատ երկար է ու սպառնում է առաջիկայում ավելի երկարել: Այնպես որ, Փաշինյանի ու նրա իշխանության համար քաղաքացին ոչ միայն պարզապես «տուգանքի մատերիալ է», այլ տույժ-տուգանքի, կներեք, «կթու կով»:

Հինգերորդ. 2018 թվականի նոյեմբերի 15-ին, երբ որոշված էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, Փաշինյանը հայտարարեց, թե՝ «...նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար»: Կարելի է այլ նմանօրինակ հայտարարություններ հիշեցնել: Բայց փաստն այն է, որ ինչպես այդ ու հատկապես մյուս բոլոր ընտրություններում՝ թե՛ 2021-ի արտահերթ, թե՛ ՏԻՄ, Փաշինյանի իշխանությունը չարաշահել է բոլոր հնարավոր ու անհնար վարչական լծակները, ռեսուրսները, դե, իսկ հանրակրթական համակարգն ուղղակի ընկղմել է ընտրական պրոցեսների մեջ, ներառյալ աշակերտներին: Ավելին, նույնիսկ ոչ նախընտրական հանդիպումների ժամանակ են դեռահասներն ու երեխաները ներգրավվում... նույնիսկ ինչ-ինչ նյութական շահախնդրություն հարուցելով: Փաշինյանի նման հանդիպումներից հետո տարածվող նոր հեռախոսատուփերով երեխաների լուսանկարները և նմանօրինակ արձանագրումները՝ վկա:

Վեցերորդ. Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2019 թվականի օգոստոսի 5-ին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ»: Փաստերը այլ բանի մասին են աղաղակում: Նիկոլ Փաշինյանն այն վարչապետն է, որ ուղղակիորեն միջամտում էր մարդկանց կալանավորել-չկալանավորելու դատական հարցերին (խայտառակ ու հանրահայտ գաղտնալսումը՝ վառ օրինակ): Իսկ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին նրա խոսքերն ուղղակիորեն ծիծաղելի են: Օրինակնե՞ր... Ինչքան ուզեք, բայց, ինչպես ասվում է, «տես՝ լրահոսը»:

Եվ վերջապես՝ յոթերորդը (այսօրվա համար). Արցախում նույն ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը»: Նրան, ի դեպ, ոգևորված ծափահարում էին Արցախում... 2019-ին... օգոստոսին...: Ծանր նստեցին այդ ծափերը բոլորիս ու առաջին հերթին հենց արցախցիների վրա՝ պատերազմ, հայրենազրկում, Փաշինյանի կողմից Արցախի ուրացում, Արցախի հայաթափում, Արցախն ադրբեջանական հանցախմբին նվիրել...: Իրականության ու Փաշինյանի ստահոդ հայտարարությունների խզվածքն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև