Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանակից շրջաններում ճանապարհներով տեղաշարժի հետ կապված խնդիրներ կան․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էստոնական err.ee հրատարակությունը «ERR-ի թղթակիցը՝ Հայաստանում. Ադրբեջանին սահմանակից շրջաններում ճանապարհներով տեղաշարժի հետ կապված խնդիրներ կան» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի համար անցնող տարին նշանավորվեց հիմնականում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայ բնակչության զանգվածային արտագաղթով: Բացի դա, երկրի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում փախստականների հոսքին ավելացել են սահմանային ճանապարհներով տեղաշարժի հետ կապված խնդիրները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանն այսօր պաշտոնապես հաստատված չէ: 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական զորքերը իրենց անցակետերն են հիմնել գերիշխող բարձունքներում և սահմանային ճանապարհներին։

«Այժմ այն ճանապարհը, որով ես և օպերատոր Կրիստյան Սվիրգսդենը երկու տարի առաջ գնում էինք դեպի հայկական գյուղեր, առնվազն մեր համար փակ է», - նշել է ERR-ի թղթակից Անտոն Ալեքսեևը: «Երկու տարի առաջ գնում էինք այդ ճանապարհով, անցած տարի փակեցին, եթե կարող են Արցախի ճանապարհը փակել, մարդկանց ու երեխաներին սոված թողնել, ապա ինչո՞ւ չփակել այստեղ, փակում են, որ հայ ժողովրդին ծնկի բերեն»,- պատմել է Սյունիքի մարզի Սինոդ գյուղի բնակիչներից մեկը: Արցախի կորուստը Սյունիքի մարզի բնակիչների համար նշանակում է ոչ միայն փակ ճանապարհներ, այլ նաև փախստականների հոսք չճանաչված հանրապետությունից։ Այս տարվա սեպտեմբերի վերջին փաստացի ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, լքել է Ղարաբաղը և մտել Հայաստան։ Հայկական եկեղեցու շենքում այժմ գտնվում է փախստականների ճամբարը։ Այնտեղ գլխավորը Գերետիկն է՝ Ղարաբաղից մի փախստական։ Գերետիկը Ղարաբաղի կորստի համար մեղադրում է Հայաստանի ղեկավարությանը, թեև ռուս խաղաղապահները պետք է ապահովեին չճանաչված հանրապետության բնակչության անվտանգությունը։

«Նիկոլ Փաշինյանը վերցրեց ու ասաց, որ Արցախը ադրբեջանական հող է, իսկ Ռուսաստանն ի՞նչ կարող էր անել: Ոչինչ, բայց դա քաղաքականություն է: Ռուսաստանի նկատմամբ իմ վերաբերմունքը չի փոխվել, քանի որ չեմ կարծում, որ այսպես կշարունակվի, կարծում եմ, որ Ռուսաստանը Արցախը չի տա Ադրբեջանին, քանի որ դա իրեն ձեռնտու չէ»,- ընդգծել է Գերետիկը։ Նրա ամուսինը՝ Գարիկը, Ղարաբաղի կորստի համար մեղադրում է չճանաչված հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Նա կարծում է, որ մեր հայրենիքը ծախված էր»,- ասել է Գերետիկը։ «Առաջինը Պուտինն էր, երկրորդը՝ Փաշինյանը, երրորդը՝ Արայիկ Հարությունյանը»,պարզաբանել է Գարիկը։ Գերետիկը վստահ է, որ Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները չեն կարող միասին ապրել։ «Չէ, Ադրբեջանի դրոշի տակ՝ ո՛չ, կյանքում երբե՛ք, մի քիչ կսպասենք, նրանք 30 տարի սպասեցին՝ մենք էլ մի քիչ կսպասենք, կվերադարձնենք Արցախը։ Ամեն ինչ հնարավոր է, անհնարին ոչինչ չկա»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոց