Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 25 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին իսրայելական բանակի հարվածների հետեւանքով մոտ 25 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
«Առնվազն 25 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում մի քանի տների վրա Իսրայելի հարվածների հետևանքով», – հեռուստաալիքը մեջբերում է պաղեստինցի լրագրող Իսմայիլ Աբու Օմարի խոսքերը:
Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում և Հորդանան գետի արևմտյան ափին բախումների սաստկացման ժամանակ զոհվել է ավելի քան 19 հազար մարդ։ Գործակալության տվյալներով՝ «իսրայելական հարձակումների զոհերի 70%-ը կանայք և դեռահասներ են»։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



