ՌԴ-ում ցանկանում են հունվարի 1-ից Պետդումայի բոլոր պատգամավորներին տրամադրել հայրենական արտադրության մեքենաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության շրջանների գործադիր իշխանությունները նամակ են ստացել Պետդումայի աշխատակազմի ղեկավար Իգոր Դիվեյկինից, որում, հղում անելով Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի որոշմանը, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից բոլոր պատգամավորներին նստեցնել հայրենական արտադրողների մեքենաներ։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ին:
2023 թվականի հուլիսին Վոլոդինը Պետդումայում կայացած լիագումար նիստում հայտարարել էր, որ բոլոր բյուջետային հաստատությունները և իշխանությունները պետք է ձեռք բերեն հայրենական արտադրության մեքենաներ: Այս առաջարկով նա դիմել էր ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին։ Այն ժամանակ նա Պետդումայի պատգամավորներին առաջարկել էր անցում կատարել ռուսական արտադրության մեքենաների: Նա առաջարկել էր «Լադա» և «Մոսկվիչ» մեքենաները: