Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին թիվ 8 հիվանդանոցից, որտեղ վերջին օրերին գտնվում էր Ղազարյանը: Նիկոլայ Ղազարյանի մահվան պատճառը ծանր հիվանդությունն է։
Նիկոլայ Ղազարյանը ծնվել է 1947 թվականին: 1969 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում, այնուհետև՝ բարձրագույն լիգայում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին «Արարատ»-ի հետ դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր և առաջնության ոսկե մեդալակիր: Եղել է ԽՍՀՄ պատանեկան եւ երիտասարդական հավաքականների անդամ: Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է 229 խաղի, խփել 49 գնդակ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



