Լեոնիդ Սլուցկին առաջադրվել է ՌԴ նախագահի թեկնածու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 35-րդ նախընտրական համագումարը Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրել կուսակցության ներկայիս ղեկավար Լեոնիդ Սլուցկիին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը։
Նախկինում Սլուցկին չէր հայտարարել պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, թեև խոստովանել էր, որ նման առաջարկներ ստացել է իր կուսակից գործընկերներից։
Դաշնային խորհուրդը ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Այսպիսով, սա առաջին եռօրյա նախագահական ընտրություններն են լինելու Ռուսաստանի Դաշնությունում։