Ռումբի մասին ահազանգից հետո մարդկանց տարհանել են Վերսալի պալատից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերսալի պալատի այցելուներին ստիպել են անհապաղ լքել այդ պատմական համալիրի տարածքն այն բանից հետո, երբ իրավապահները մի անանուն աղբյուրից ահազանգ են ստացել այնտեղ ռումբի տեղադրման մասին:
Ազատության փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Radio France Info-ն։
Պալատական համալիրի վարչակազմը հաստատել է, որ ռումբի մասին հաղորդումից հետո տարհանվել է մոտ 2 հազար այցելու։ Տվյալ պահին տարհանումն ավարտվել է, և համալիրի տարածքում զննություն է իրականացվում:
Այս տարվա ընթացքում Վերսալի պալատում առնվազն 7 անգամ է տարհանում հայտարարվել, քանի որ պետական և հանրային տարբեր կառույցներ ահազանգեր, հեռախոսային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ են ստացել պայթուցիկ սարքերի տեղադրման մասին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



