Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 134-ի, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Երկուշաբթի 23.59-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Լինսիա Հուի ինքնավար պրեֆեկտուրայի Ջիշիշան-Բաոան-Դոնգսյան-Սալար ինքնավար շրջանում:
Ավելի վաղ հաղորդվում էր 131 զոհի, 718 վիրավորի և 20 անհետ կորածի մասին։



