Էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը Չինաստանում աճել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉինաստանի էներգետիակայի ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա 11 ամիսներին Պեկինը շահագործման է հանձնել 163,88 ԳՎտ արևային և 41,39 ԳՎտ քամու հզորություններ, միասին 205 ԳՎտից ավելի։ Ընդհանուր առմամբ այս տարվա նոյեմբերի դրությամբ Չինաստանում արևային էներգետիկայի տեղադրված հզորությունները կազմում են 57,62 ԳՎտ, իսկ քամու էներգետիկայինը՝ 412,83 ԳՎտ։
Էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը Չինաստանում աճել է 13,6 %-ով, և այս թվի մեջ մտնում է ոչ միայն վերականգնվող, այլ նաև արդյունահանվող վառելիքից ստացվող էներգետիկան։ Թվերը հաշվի առնելով՝ կարելի է հաշվարկել, որ ընդհանուր աճի մեջ ամենամեծ չափաբաժինն ունեն վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Տարեկան կտրվածքով արևային էներգետիկայի հզորությունների աճը կազմել է 49,9 %։
Չինական ընկերություների կանխատեսումներով՝ տարվա կտրվածքով, Չինաստանում շահագործման կհանձնվի 230 ԳՎտ ռեկորդային քամու և արևային հզորություններ, դա 2 անգամ գերազանցում է այն հզորությունները, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան տեղադրում են միասին, ինչը և վկայում է, որ Չինաստանը վաղուց արդեն առաջ է անցել իր հիմնական մրցակիցներից մի քանի անգամ և վերածվել արևային էներգետիկայի օգտագործման անխոս առաջատարի։ Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի ՝ «Սոլարոնը»։
Սեդա Գևորգյան