Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մայրը ձեռքերս էր համբուրում․ որդին վերջին անգամ իմ ձեռքերում է ողջ եղել...». զինվորական բժիշկը այլևս համազգեստ չի կրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զինվորական բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը Ստեփանակերտից է։ Երևանում ուսանում էր, երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակեց Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ 

Ավարտելուց հետո որոշումը միանշանակ էր՝ ցանկացած գնով հասնել Արցախ։ 

«Պատրաստ էի ամեն ինչի հանուն դրա։ Քանի որ ես զինվորական բժիշկ եմ, բնականաբար ՊՆ-ն իրավունք չէր տալիս անցնել Հակարիի ապօրինի անցակետով՝ հաշվի առնելով 2020 թվականի իմ պատերազմի մասնակցությունը, ստացած պետական պարգևներս և երբեմնի ակտիվությունս համացանցում։ Բայց ես չհանձնվեցի, օգտագործեցի բոլոր հնարավոր և անհնար միջոցները, ԿԽՄԿ-ի միջոցով Արցախ հասնելու համար»,- MediaHub-ին պատմում է զինվորական բժիշկը։ 

Ի վերջո հաջողում է։ Օգոստոսի 12-ին քրոջ հետ տեղափոխվում է ծննդավայր։ 

«Թե ինչ զգացումներ ապրեցինք այդ անցակետով անցնելիս դա միայն մենք գիտենք»,- ասում է նա՝ ընդգծելով, որ դա պատերազմից հետո իր կյանքի ամենաուրախ օրն էր։ Նիկոլայը ՀՀ-ում ուսանող միակ շրջանավարտն էր, որ բլոկադայի ընթացքում վերադարձել է Արցախ ու մի քանի օրից ներկայացել ՊԲ հրամանատարին՝ եկել եմ մասնագիտական ներուժս իրացնեմ այստեղ։ 

«Անցա ծառայության, սկսեցի ադապտացվել բլոկադային կյանքի դաժանություններին, ոտքով բավականին երկար քայլելուն, հերթերին, ծառայությանն առնչվող դժվարություններին, որի պատճառը էլի բլոկադայի հետևանքն էր։ Շատ դժվար էր կազմակերպել զինվորների թե՛ սնունդը, թե՛ պատշաճ դեղորայքի մատակարարումը։ Բայց այդքանով հանդերձ՝ հաջողում էինք»,- ասում է նա։ 

Ծառայությանը զուգահեռ բժիշկ Գրիգորյանն աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում՝ որպես դասախոս։ Սեպտեմբեր 19-ին պետք է լիներ նրա առաջին դասախոսությունը։

«Օրը բացվելուն պես հասկացա, որ բանը դրան չի հասնելու։ Արդեն պարզ էր, որ թշնամին պատրաստվում է նախահարձակ լինել։ Ժամը 13։00-ի սահմաններում հիվանդ էի տարել հոսպիտալ և մինչ կհետազոտեին մտա կոլեգայիս աշխատասենյակ։ Նստած զրուցում էինք, երբ լսվեցին պայթյունները։ Միանգամից դուրս եկա ու ճանապարհվեցի դեպի իմ զորամաս։ Դե հետոն արդեն գիտեն բոլորը»,- նշում է նա, փորձում վերարտադրել մտքերը, որպեսզի ներկայացնի պատմությունն ինչպես կա։ 

«Առանց դադարի հրետակոծություն, վիրավորներ, դեղորայքի և որակավորված կոնտինգենտի սուղ պաշար, վառելիքի բացակայություն, մի խոսքով՝ ճգնաժամ բառի ուղիղ իմաստով։ Մեր ամբողջ թիմն արեց ամեն ինչ՝ մեկ կյանք ավել փրկելու համար, բազմիցս կամ գրեթե միշտ զոհասեղանին դնելով սեփական կյանքը»,- մանրամասնում է Արցախի ճերմակ բանակի մարտիկը։

Նիկոլայ Գրիգորյանը վերհիշում է պատերազմն ամենայն մանրամասնությամբ։ Մշտական տեղակայման վայրից դիրքեր բարձրանալն ու վիրավորներին տարհանելն այդ օրերին իսկական համարձակություն էր. «Ինձ շատ տպավորեց մի վիրավոր զինվոր՝ Արսեն անունով։ Երբ հասա իրենց կրակային դիրք, բավականին ինտենսիվ հրետակոծվում էր։ Վերջապես գտա վիրավորներին և սկսեցի տեսակավորել ըստ ծանրության աստիճանի, ամենածանր վիրավորումը ստացել էր Արսենը։ Ես սկսեցի իրենով զբաղվել, իսկ մնացածին բուժօգնություն էին ցուցաբերում բուժակն ու վարորդը։ Արսենին տարհանելը շատ դժվար ստացվեց։ Մեկ վայրկյան հրետակոծությունը չէր դադարում և կրակում էին այն ուղղությամբ, որտեղ մենք էինք և շտապ օգնության մեքենան։ Մեծ ու անասելի դժվարությամբ կարողացանք Արսենին հանել այնտեղից ու տեղափոխեցինք նախ Իվանյանի զինվորական հոսպիտալ, սակայն այնտեղ տեղ չլինելու պատճառով՝ տեղափոխեցի Հանրապետական հիվանդանոց»։

Ճանապարհի ամբողջ ընթացքում բժիշկը խոստացել է Արսենին՝ «եթե հուսախաբ չանես և ապրես, ես քո հարսանիքի քավորը կդառնամ»։ Ցավոք, հաջորդ վիրավորին հիվանդանոց տանելուց հետո Նիկոլայն իմացավ, որ Արսենը չկա։

«Երբ որ նա խրամատում էր, մեզ հրետակոծում էին, և բեկորները անընդհատ մեզ վրա էին թափվում։ Ես զրահաբաճկոնով էի, իսկ Արսենը՝ ոչ, հավանաբար համածառայակիցներն էին հանել օգնելիս։ Ես իմ մարմնով ծածկել էի Արսենին, որ նրան բեկոր ևս մեկ անգամ չդիպչեր։ Ինչ խոսք։ Ամեն ինչ ապարդյուն էր...»,- ափսոսում է բժիշկ Գրիգորյանը։ 

Հաջորդ օրը Ստեփանակերտում ցավալի լուրեր տարածվեցին զինադադարի ու բանակի կազմաքանդման մասին։ Ինֆորմացիայի պակասի պատճառով՝ խուճապ սկսվեց։ Երիտասարդ բժշկի համար ամենածանրը՝ այդ խուճապի պատճառով մարդու անցած ճանապարհը հավաստող փաստաթղթերն ու զինվորական համազգեստը վառելն էր։ «Տեսա զինվորներից մեկին, ով բահը ձեռքին փոս էր փորում, որ «թաղի» խաչքարը։ Եվ ես նստած արտասվում էի ու նայում, թե ինչպես են անում այդ ամենը»։

Զորամասը, որտեղ ծառայություն էր իրականացնում զինվորական բժիշկը, շատ մոտ էր օդանավակայանին, որտեղ ապաստանել էր շրջանների բնակչությունը։ «Մի բալիկ կար, ջերմում էր, հարցուփորձ էին արել, ասել էին, որ տեղանքում միակ բժիշկը զորամասում է։ Նրան բերեցին ինձ մոտ՝ զորամասի բուժկետ, ու ես հասկացա, որ թեկուզ մեկ մարդ էլ մնա աշխարհում, բժիշկը պետք է մարդուն: Փառք Աստծո, բալիկը կազդուրված հետ գնաց»,- ասաց մեր զրուցակիցը՝ վերհիշելով նաև զոհված զինվորի ընտանիքի հետ հանդիպումը։ 

«Երբ օդանավակայանում տեսա Արսենի մայրիկին, հարցնում էր, թե «վերջին բառը ո՞րն էր Արսենի, ի՞նչ էր ուզում, ինչ էր խոսում», ու ես մեծ ցավով պատմում էի նրան: Վերջում նա համբուրեց ձեռքերս, ես , բնականաբար, ձեռքս փախցրեցի հարգելով նրան, բայց նա խնդրեց, որ թույլ տամ ինձ ամեն անգամ հանդիպելուց իմ ձեռքը համբուրի, քանի որ իր որդին վերջին անգամ իմ ձեռքերում ողջ եղավ….»:

Տանուլ տված պատերազմին ու բռնի տեղահանությանը հաջորդեց վառելիքի պահեստի պայթյունը։

Բժիշկների պակաս կար հիվանդանոցներում և բոլորը խնդրում էին անգամ բժշկությունից հասկացող մարդկանց շտապել բուժհաստատություններ։ Նիկոլայը, բնականաբար, առաջիններից մեկն էր. «Թե ինչ տեսարան էր այնտեղ բառերով աննկարագրելի է։ Միանգանից սկսեցի աշխատել՝ մի կողմ դնելով բոլոր էմոցիաներս։ Ձեռքիս մատների վրա կարող եմ թվարկել, թե քանի բժիշկ կար մանկական հիվանդանոցում։ Համենայնդեպս, ամսի 25-ի գիշերը մինչև առավոտյան, այրվածների հետ անմիջապես աշխատում էինք ես և գլխավոր բժիշկը` Կարեն Մելքումյանը։ Նա զուգահեռ նաև կազմակերպչական աշխատանքներն էր կատարում, ավիացիայով հիվանդներին տեղափոխելու և դեղորայք հայթայթելու մասով»։ 

Այրվածքներով վիրավորների մեջ բժիշկը ևս ընկերներ ուներ։ Հավասարապես պայքարում էր բոլորի կյանքի համար: Ցավով է հիշում։ «Երիտասարդ ամուսիններ կային, Սաշիկն ու Լիանան, նրանց կյանքը չհաջողվեց փրկել, այրվածքները խորն էր, իսկ նրանք 5 անչափահաս երեխա ունեին։ Երբ տեսա նրանց տղայի աչքերը, սկսեցի պայքարել Լիանային մեկ րոպե ավել կենդանի պահելու համար։ Ու էդպես 13 ժամ։ Սպասում էի, որ գոնե մինչև ուղղաթիռ նրան կենդանի հասցնեի։ Սակայն առավոտյան 10։55-ին Լիանան մահացավ։ Ես բարձրաձայն լացում էի։ Անգամ մյուս հիվանդների հարազատներն էին գալիս, գրկում ինձ և ասում՝ «մի՛ տխրիր, դու ամեն ինչ արեցիր»։ Ցավալին այն էր, որ հենց ֆիքսեցի մահվան ժամը՝ լսվեց առաջին ուղղաթիռի ձայնը»,- պատմում է նա։ 

Հարազատների շիրիմներին հրաժեշտ տալուց հետո, բժիշկը ևս բռնեց գաղթի ճամփան՝ տան բանալին թողնելով կողպեքին, որ չջարդեն դուռը։ «Մի նամակ եմ գրել, թողել դաշնամուրիս վրա, տան պատերը համբուրել, պատշգամբից վերջին անգամ նայել տեսարանին, աղոթել, բակից վերցրել մեկ բուռ հող, քաղել 2 նուռ, իմ տնկած ծառից՝ 2 արքայանարինջ և դուրս եկել։ Երբ արդեն հասնում էինք Հակարիի կամուրջ, զգում էի, որ շուտով Արցախը կվերջանա։ Երևանում կայացրած ամենածանր որոշումը՝ բանակից զորացրվելու դիմումն էր»։ 

Մեր զրուցակիցը աշխատանքի է անցել տեղի բուժհաստատություններից մեկում։ Ափսոսում է, որ այլևս զինվորական համազգեստ չի կրելու․․․ վառել է։ «Մասնագիտական կարիերայիս ընթացքում, ինձ համար ամենածանրը եղել է իմ պացիենտի թաղմանը մասնակցելը։ Ու երբեք չեմ ցանկանա որևէ բժիշկ դա զգա»,- եզրափակեց պատերազմական փորձությունները հաղթահարած զինվորական բժիշկը։

Հունան Թադևոսյան

Արմավիրի մարզում կյանքից զրկել են հորը և երկու որդուն․ ով է կասկածյալըGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամը. Եվրոպայում այն ընդհանրապես չեն ուտում2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն ԱսլանյանՀորը տարել են անտառ և սպանել․ նոր մանրամասներ աղմկահարույց հաշվեհարդարիցՉեմ հերքի, որ հեռանալու հավանականությունը կա․ Սպերցյանը նշել է, թե որ դեպքում չի լքի «Կրասնոդարը» Կամուրջ է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներՍպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համարՉպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանՄահվան կադրերը՝ տեսանյութում․ երիտասարդը ընկնում է ժայռի եզրիցԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի՝ 6-10-ով Հայաստանը Ղարաբաղի hակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Շոյգու Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով «Լայն ճանապարհ», որն ավելին է, քան լոկ փողոցը. «Փաստ»Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ)․ Դժվարանցանելի է դարձել Իրան-Հայաստան ռազմավարական ավտոճանապարհը. «Փաստ»ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց«Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»«Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան «Միլան»-ը հեռացրել է գլխավոր մարզչին և երեք տնօրենի Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն Մարուքյան«300 հազար մարդ դուրս գա՝ կհեռանամ». Փաշինյանի խոսքերը քաղաքական նոր վեճի պատճառ դարձանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՀոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Բաքվում այսօր տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանՀայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կզրկի նրան շահավետ համագործակցությունից. Պեսկով Այդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ չի ստացվում Ծառուկյանին ներքաշել Փաշինյանի խաղի մեջ«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»