Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանական «բուտերբրոդ». երկու շերտ սուտ, մեկ շերտ՝ կեղծիք․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանն, այո, կարողացավ խառնել մեր ծրագրերը: Չնայած, ամբողջ երկրի ծրագրերն է վաղուց խառնել, մեր ծրագրերն ինչ է, որ չխառնի: Բանն այն է, որ այսօր որոշել էինք ձեզ ներկայացնել փաշինյանական ստերի ու կեղծ խոստումների հերթական «յոթնյակը»: Բայց նա նորից խոսեց, հարցազրույցեց՝ հիմնականում հերթական ստերն ու նախորդ ստերի հղկված ծաղկաքաղն արտանետելով լրահոս: Ուստի մենք էլ որոշեցինք թեթևակի ի մի բերել Արցախի թեմայով Նիկոլ Փաշինյանի հրապարակային կեղծիքների ու նենգախեղումների մի մասը:

Փաշինյանը, պետք է ասել, 2018-2020 թվականներին, այսինքն՝ իր պաշտոնավարման առաջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում Արցախի հարցի հետ կապված հիմնականում զբաղված է եղել երկու բանով. ա) ամեն կերպ տապալել ու փակուղի մղել բանակցային գործընթացը՝ լեգիտիմացնելով ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները, բ) հնարավորինս խարխլել թշնամական ագրեսիային դիմակայելու մեր ռազմական, քաղաքական, հասարակական կարողունակությունը: Սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում նա գերազանցապես բոլոր հրապարակային ելույթներում ցուցադրել է (հենց՝ ցուցադրել է) «ուլտրաոչմիթիզականություն», «գերհայրենասիրություն», արել է ճչան հայտարարություններ, որոնց սև մարգարիտը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» ոչ իր արտահայտության բացականչումն էր 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում: Իսկ հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ իր կապիտուլյացիոն ստորագրությամբ ավարտված 44-օրյա պատերազմից հետո ու մինչև օրս Փաշինյանը, Արցախի հանձնումը գլուխ բերելուն զուգահեռ, կենտրոնացած է եղել իր՝ առաջին նախագահի խոսքերով՝ «ազգակործան-պատուհասային» գործունեությունն ու քայլերը հնարավոր ու անհնար ստերով, «կռուտիտներով» արդարացնելու վրա:

Փաշինյանի հիմնական թեզերից մեկն այն է, թե դեռևս 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրով (ըստ էության՝ ԽՍՀՄ «ապամոնտաժման» մասին հայտարարությունը) արդեն իսկ Արցախը առհավետ ճանաչվել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի մաս, այնպես որ, ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի: Առիթ եղել է արդեն նշելու, որ այս «թեզը» չի դիմանում որևէ քննադատության: Նախ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի խնդրի մասին չէր և չէ: Երկրորդ՝ այդ հռչակագրին Հայաստանը միացել է իր խորհրդարանի սահմանած և ընդունած վերապահումներով, որոնք հենց Արցախի խնդրով են պայմանավորված: Երրորդ՝ եթե Ալմա-Աթայի հռչակագիրը պիտանի լիներ հակամարտության կարգավորման համար, ապա նախորդած տասնամյակներում միջնորդներից, Հայաստանի, Արցախի, տո թեկուզ հենց Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկնումեկը գոնե կփորձեր հիմնվել այդ թղթի կտորի վրա:

Մինչդեռ նախորդած տասնամյակների ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ էլ անգամ Ադրբեջանը, առավել ևս՝ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, Ալմա-Աթայի հռչակագրի մասին ծպտուն իսկ չեն հանել: Այդ հռչակագիրը Նիկոլ Փաշինյանին էր խիստ անհրաժեշտ ու անհրաժեշտ էր բացառապես մեկ բանի համար. Արցախը թուրքերին հանձնելու իր «գործունեությունն» ինչ-որ կերպ արդարացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտամունքին տրվածները, սակայն, «մոռանում» են մի քանի «աննշան» հանգամանք, եթե կարելի է ասել՝ «մանրուք»: Հընթացս թվարկենք այդ, այսպես ասած՝ «մանրուքներից» մի քանիսը: Բանն այն է, որ նախքան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը Արցախը հռչակել է իր անկախությունը, ինչի իրավունքը, որպես ԽՍՀՄ-ի վարչատարածքային միավոր, ուներ նույնքան, որքան այդ իրավունքն ունեին Ադրբեջանը կամ Հայաստանը:

Ու հռչակել է Արցախն իր անկախությունը այդ պահին գործող ԽՍՀՄ բոլոր օրենքներին լիովին համահունչ: Բացի այդ, 1992-ի սկզբից Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել իր ինքնորոշման անկապտելի իրավունքն իրացրած Արցախի դեմ, սկսվել են լայնածավալ մարտական գործողություններ, պարզ ասած՝ պատերազմ: Այդ պատերազմում հայությանը հաջողվել է հասնել հաղթանակի, իսկ 1994-ի մայիսի 11-ին կնքվել է հրադադարի համաձայնագիր՝ Ռուսաստանի երաշխավորությամբ ու միջնորդությամբ: Կարճ ասած՝ «Ալմա-Աթայի հռչակագրից» հետո տեղի են ունեցել ռազմական, աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ, որոնք գործնականում զրոյացրել են Փաշինյանի հիմնական կռվանի դերում դրված հռչակագրի՝ կոնկրետ Արցախին վերաբերող հանգամանքները: Փաշինյանը շարունակ հայտարարում է, թե ինչ էլ լիներ, էլի նույնն էր լինելու Արցախի ճակատագիրն, ու հայությունն Արցախը պահելու ոչ մի տարբերակ չուներ:

Բացարձակ կեղծիք է, որովհետև երեք տասնամյակ, քանի դեռ Փաշինյանը չէր դրվել ՀՀ ղեկավարի պաշտոնում, հայությունը կարողանում էր թե՛ պահել Արցախը, թե՛ զարգացնել այն, թե՛ ապահովել անվտանգությունը, իսկ Արցախն էլ, որպես առաջնագիծ, ապահովում էր ամբողջ Հայաստանի կայուն ու խաղաղ զարգացումը: Եթե Փաշինյանի ասածի գոնե 1 տոկոսը համապատասխաներ իրականությանը, ապա դրանից կհետևեր, որ գրեթե 30 տարի շարունակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման գերտերությունները զբաղված էին ոչ մի բանով, մինչդեռ ամենևին այդպես չէ: Ավելին, Փաշինյանը վկայակոչում է, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքները», որոնցով, իբրև թե, Արցախի կարգավիճակի հարց, ըստ Փաշինյանի կեղծախոսության, չէր էլ դիտարկվում: Մինչդեռ նույն այդ «Մադրիդյան սկզբունքներում» նախ՝ ոչ միայն չկար, այլև չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում՝ Ադրբեջանի կազմում, ավելին՝ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է, այսպես ասած, «Մեղրիի տարբերակին», որ փաշինյանական կեղծիքաքարոզչության ու նրա սատելիտների սիրելի անհեթեթություններից է, ապա հանրահայտ են թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի հերքող հայտարարություններն այդ «տարբերակի» վերաբերյալ երազախաբ հայտարարությունների հետ կապված, թե՛ բուն իրականությունն է իր հունով հերքել, որ նման բան չկա, անկախ նրանից, թե ում մտքով ինչ է անցել կամ ով ինչ հիմարության է ուզում հավատալ:

Առհասարակ, ՀՀ բոլոր նախկին նախագահները կամ նրանց ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հրապարակավ բացահայտել ու հերքել են Նիկոլ Փաշինյանի ստերը, նրա արտանետած կեղծիքները՝ կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված: Անժխտելի փաստը հետևյալն է. Տեր-Պետրոսյանը իրեն հաջորդած ղեկավարին թողել է ազատագրված Արցախ, ամբողջական ՀՀ, Ռոբերտ Քոչարյանը իրեն հաջորդող ղեկավարին թողել է ազատագրված և ամրացած, պաշտպանունակ Արցախ և պաշտպանունակ ու ամբողջական ՀՀ, Սերժ Սարգսյանը իրեն հաջորդողին թողել է ազատագրված, ամուր Արցախ, պաշտպանունակ և ամբողջական ՀՀ: Իսկ այ, հաջորդողը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդամենը 5 տարվա մեջ «հասել է» Արցախի հայաթափմանը, ՀՀ-ի սուվերեն տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի կորստի, պաշտպանունակության կտրուկ անկման, անվտանգության ապահովման ծայրահեղ ծանր վիճակի: Նա իրեն հաջորդողին, լավագույն դեպքում, թողնելու է բզկտված Հայաստան, կոտորածի ու բնաջնջման ռեալ սպառնալիքի տակ դրված Հայաստան, մի խոսքով՝ ավերակներ, թողնելու է «զրոյական կետ», թողնելու է ոչինչ: Միայն մեկ սևեռում նա ունի՝ չթողնել իշխանությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ