28-ամյա Անժելան հետախուզվում էր մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22.50-ին, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Անժելա Մ.-ն:
Նա սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: