Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հատել է 100-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հատել է 100-ը։ Այս մասին են վկայում Գազայի կառավարության լրատվական գրասենյակի հրապարակած նոր տվյալները, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ պաղեստինցի լրագրող Մուհամեդ Աբու Հվեյդին վերջինն էր, որ սպանվեց շաբաթ օրը Գազա քաղաքի արևելքում գտնվող իր տան վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։
Գազայի պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ հակամարտության ընթացքում առնվազն 69 լրագրող է զոհվել, այդ թվում՝ ՛՛Al Jazeera Arabic՛՛-ի օպերատոր Սամեր Աբուդաքան:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



