Յուրա Մովսիսյանը հեռացավ «Սպարտակից»
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակը» հայտարարել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հեռանալու մասին՝ շնորհակալություն հայտնելով խաղացողին համատեղ աշխատանքի համար եւ մաղթելով հաջողություն:
28-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ռեալ Սոլթ Լեյքում»՝ հանդես գալով վարձակալությամբ: Ամերիկյան ակումբն ունի տրանսֆերը հետագայում գնելու առաջնահերթային իրավունք: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներին, հետո կարիերան շարունակել է դանիական «Ռանդերսում» եւ ռուսական «Կրասնոդարում»: Մովսիսյանը «Սպարտակում» հանդես է գալիս 2013-ից: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



