Ուկրաինայում մոբիլիզացիայի կանոնները խախտելու համար պատասխանատվությունը կխստացվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Նախարարների կաբինետը Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ, որն ուղղված է զինվորական հաշվառման և զորահավաքի կանոնների խախտման համար վարչական և քրեական պատասխանատվության խստացմանը։
Խորհրդարանի կայքի տվյալների համաձայն՝ կառավարության ներկայացրած օրինագիծն արդեն ուղարկվել է համապատասխան հանձնաժողովի քննարկմանը և ներկայացվել պատգամավորներին՝ քննարկման։ Դրա նպատակը կոչվում է «պաշտպանության, զորակոչի և զինվորական ծառայության, զորահավաքային պատրաստության և զորահավաքի մասին օրենսդրության խախտման համար վարչական և քրեական պատասխանատվության բարելավում»:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ մոբիլիզացիայի նոր կանոնների ներդրմամբ իշխանությունները ձգտում են «փոխել տրամաբանությունը, որպեսզի ծառայությունը չընկալվի որպես պատիժ»։