Մարիա Չանդիրյանը երեխայի սեռը պարզել է Փարիզում կազմակերպված արարողության շրջանակում
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարուհի Մարիա Չանդիրյանն ու ամուսինը դուստր են ունենալու։ Զույգն իրենց ապագա երեխայի սեռը պարզել է ավանդական դարձած միջոցառման ընթացքում, որը կազմակերպել են Փարիզում։ Տեսանյութը նկարահանվել է Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Ապագա մայրիկը հատուկ արարողակարգի համար ընտրել էր քարիկներով զարդարված կրեմագույն զգեստ, որի ուսերի հատվածը ոճավորված էր փետուրներով։ Պարուհին նշել է, որ պատահական չէ, որ հենց Փարիզն են ընտրել իրենց երեխայի սեռը պարզելու համար։
«Մեր փոքրիկ արքայադուստր, ես եւ քո հրաշալի հայրիկը չենք համբերում հանդիպել քեզ։ Մենք այնքան շատ ենք քեզ սիրում, որ որոշեցինք քո՝ ով լինելը բացահայտել Սիրո քաղաքում։ Այսօրվանից սկսած մենք քո ամբողջ կյանքը հեքիաթ կդարձնենք մինչեւ առհավետ»,-տեսանյութի ներքո անգլերենով գրել է պարուհին։