Ալիևը Լուկաշենկոյին ներկայացրել է Կովկասում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները։
Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները մշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր։ Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Ղարաբաղում ենթակառուցվածքների արդիականացմանն ու կառուցմանը։ Այդ կապակցությամբ Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել են նաև միջազգային օրակարգը։
«Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին», - ասվում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ պետությունների ղեկավարները քննարկել են Բելառուսի նախագահի՝ Ադրբեջան կատարելիք այցը։