Պեսկովի հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես տեղեկություն չունեմ, որ նրանք (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը) երեկ բանակցություններ են վարել»,-այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, սակայն իրադարձությունները, ինչպիսին է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, լավ հնարավորություն են տեղում կարճ շփումների համար»,-նշել է նա։
Կրեմլը տեսնում է երկու կողմերի քաղաքական կամքը խաղաղության պայմանագիր կնքելու համար. «Մենք բոլորի հետ միասին սպասում ենք այս աշխատանքի ավարտին»։
Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատումը արդյունավետ կլինի «ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանում խաղաղության կայունության համար»։