Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կկատարի իր տված խոստումները․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը չորեքշաբթի օրն իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կգործի «դաշինքի ոգով» և կկատարի Անկարային F-16 կործանիչներ վաճառելու իր խոստումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Ֆիդանն ասել է, որ F-16-ի վաճառքի հետ կապված՝ մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսը կգործեն դաշինքի ոգուն համապատասխան և կկատարեն տրված խոստումները», - հրատարակությանը հայտնել են աղբյուրները։
Նախկինում հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից արագ չի լինի, քանի որ Անկարան կսպասի ԱՄՆ-ի քայլերին՝ F-16 կործանիչների հետ կապված։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



