Դավթաշենի 7-րդ և Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցներն անվանակոչվել են Յուրի Երզնկյանի և Կորյուն Հակոբյանի անուններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանի ՔՊ խմբակցության քարտուղար, ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ավագանու հերթական նիստին հաստատվեց իմ ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ Երևան քաղաքի Դավթաշենի 7-րդ փողոցը անվանակոչվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի անվամբ:
Հաստատվեց նաև իմ ներկայացրած հաջորդ նախագիծը, ըստ որի՝ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցը անվանակոչվեց ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանի անվամբ: Ինձ համար մեծ պատիվ է հայ արվեստի նվիրյալների անունները հավերժացնել Երևանյան փողոցներով»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



