Ավստրալիայի լողափերում հայտնաբերվել է ավելի քան 120 կիլոգրամ թմրանյութ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայում տեղի բնակիչները կոկաինի մեծ փաթեթներ են հայտնաբերել մի քանի լողափերում, հայտնում է News.com.au-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելսում։ Երեկոյան ժամը ութին մոտ տեղի բնակիչներից մեկը ավազի վրա կասկածելի իր է հայտնաբերել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ հայտնաբերված մեծ փաթեթում եղել է 39 փաթեթ թմրանյութ՝ յուրաքանչյուրը մեկ կիլոգրամ կշռող։
Դրանից հետո մեկ այլ ավստրալացի հայտնել է ևս 39 փաթեթի մասին, որը հայտնաբերվել է Սիդնեյի հյուսիսային լողափերի մոտ: Եվս մի քանի փաթեթներ են հայտնաբերվել այլ վայրերում:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 124 կիլոգրամ կոկաին։ Բոլոր փաթեթներն ուղարկվել են փորձաքննության։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



