Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Մասնավորապես իրականացվել է Սբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնվել է 4-5-րդ դարերով թվագրվող միանավ եկեղեցին, վերականգնվել են 17-րդ դարի գավիթը, հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը:

ԿԳՄՍ նախարարության և Տեղի համայնքապետարանի համագործակցությամբ եկեղեցու վրա խաչ և զանգ տեղադրելու վերաբերյալ պատվիրվել է ճարտարապետական նախագիծ:

Նշենք, որ դեռևս 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվել էր Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման, իսկ 2015 թ. նաև Սբ Գևորգ եկեղեցու տարածքի հենապատերի ամրակայման, կամարակապ մուտքի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը: Դրանք կատարվել են 1984 թ. չափագրական նյութերի և նախագծի հիման վրա: 2015 թ. սկսվել և ընդհատումներով մինչև 2023 թ. ընթացել են եկեղեցու և հենապատերի վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Տեղ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Գյուղի մասին հնագույն պատմական վկայությունը հայտնի է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատություններից:

Սբ Գևորգ եկեղեցին գտնվում է Տեղ գյուղի կենտրոնում և իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության վաղմիջնադարյան միանավ բազիլիկների շարքում: Եկեղեցու արևելյան և արևմտյան մասերը ծավալատարածական առումով մեկը մյուսի շարունակությունն են կազմում, սակայն դրանք կառուցված են տարբեր ժամանակներում: Կառույցի հիմնական՝ նախաստեղծ ծավալը արտաքուստ խոշորաչափ բաց դեղնավուն սրբատաշ կրաքարով կառուցված եկեղեցին է, որը միանավ թաղակապ սրահ է: Ի հակադրություն բուն եկեղեցուն՝ դրան կցակառուցված արևմտյան ծավալը բազալտե անկանոն քարերով է կառուցված: Կցակառույցի երկրորդ հարկը, չնայած առաջինի հետ ծավալատարածական ամբողջականությանն ու միատեսակ շարվածքին, ավելացվել է 20-րդ դարի սկզբին:

Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՆիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին, մեր ապագայի հաշվին․ Աշոտյան Եղանակն առաջիկա օրերինԽմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով