Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես պետք է խնամել մազերը ձմռանը

ԼԱՅՖ
Մազերի խնամքը ձմռանը դժվարանում է. առանց գլխարկի չորանում են և ջարդվում, գլխարկի տակ էլեկտրականանում են, իսկ հանելիս կորում է սանրվածքի տեսքը: Խծուծի տեսք ունեն՝ թեկուզ լվանաս օրական երկու անգամ:
 
Ինչու՞ չի կարելի ամեն օր լվանալ մազերը
 
Տրիխոլոգները ( մազերի հետ կապված խնդիրների հատուկ մասնագետներ) ահազանգում են, օրինակ, մոսկովյան ջուրը մազերի համար կործանիչ է: Խոսքը միայն քլորի մասին չէ: Մոսկվայում, ինչպես նաև Մերձմոսկովյան վայրերում, ջրում մեծ քանակությամբ երկաթ կա: Թվում է՝ օգտակար մետաղ է, բայց ոչ մազերի համար: Նման ջրից գլխի մաշկը չորանում է, թեփոտվում, ճաղատացումն էլ հեռու չի մնում: Դրան գումարած՝ երկաթի բարձր խտությունից մազերի գույնը դառնում է խամրած:
 
- Գլուխը պետք է «խելացիորեն» լվանալ,- բացատրում է տրիխոլոգը,- առաջինը. պետք չէ լվանալ ավելին, քան շաբաթական 2-3 անգամ: Ամեն օր թրջել մազերը լոգանքի ժամանակ սխալ է` նույնիսկ վտանգավոր և ոչ մի խոնավացնող կամ սնուցող դիմակ չի փրկի,՝ կվնասեք գլխի մաշկը: Դա հատկապես վերաբերում է կանանց, քանի որ մազերը կորցնելու վտանգը նրանց մոտ ավելի մեծ է` հորմոնալ տատանումներով հղիությունների, դիետաների հակվածության (հատկապես սպիտակուցների և ճարպերի կրճատմամբ) և այլ նման պատճառներով:
 
Մաշկի յուղոտությունը բնական պաշտպանություն է, ուստի ինչքան հաճախ լվանալ գլուխը, այնքան արագ էլ այն կկեղտոտվի: Ի դեպ, այս առումով ձմեռը հիանալի ժամանակահատված է մազերի լվացման գրաֆիկը կարգավորելու համար:
 
 
Ինչպե՞ս ճիշտ լվանալ մազերը
 
-Կատարելության համար անձրևային, հալեցված, աղբյուրի, հանքային կամ խմելու ջուր` շշերից: Եթե նման հնարավորություն չկա, կարելի է գոնե վերջում ողողել մազերը «ճիշտ» ջրով:
-Գլուխը չի կարելի լվանալ տաք ջրով, այլ քիչ տաքացրած ջրով և ողողել միայն սառը ջրով:
-Շամպունն օգտագործել քիչ քանակով` տառացիորեն սիսեռահատիկի չափ: Եթե մազերը շատ են կեղտոտվել, լվացեք երկու անգամ: Սկզբում լվացող միջոցը քսեք քիչ, երկրորդ անգամ՝ քիչ ավելի: Մի մոռացեք մացերը լվանալ մանրակրկիտ:
-Պետք չէ բալզամը կամ դիմակները մազերի վրա երկար պահել, քանի որ դրանք ծանրացնում են մազերը: Գիտակները հաստատում են՝ շատ խոնավացնող բալզամներ կարող են հաջողությամբ փոխարինել բալզամ-կոնդիցիոներներին: Պետք չէ գլխամաշկն ու մազերը ծանրաբեռնել մեծ քանակությամբ միջոցներով` հատկապես ձմռանը:
-Մազերը ֆենով չորացնելու դեպքում ֆիզիոլոգիապես ճիշտ է դա կատարել ներքևից վերև. այդպես թեփիկները, որոնք ծածկում են արմատը, «կպառկեն ճիշտ» և մազերի փայլը կուժեղանա:
 
Դիմակներ մազերի համար
 
Շատ աղջիկներ չեն վստահում խանութներում վաճառվող մազերի կենդանացման ուղղված միջոցներին և գերադասում են տնային փորձարկված միջոցները։ Ահա յոթ դիմակ, որոնք հավանության են արժանացել փորձագետների կողմից:
 
Աճի համար
 
Թթխմորի
1 թեյի գդալ թթխմորի և 1 բաժակ կեֆիրի (չյուղազրկված) խառնուրդը մի քանի օր դնել տաք տեղում՝ այն պետք է «եփվի»մ հետո մազերի վրա թողնել 20-30 րոպե` պոլիէթիլենային գլխարկի տակ: Այնուհետև լվանալ շամպունով ու տաք ջրով: Այս դիմակը նպատակահարմար է դնել 3-5 անգամ` ամեն անգամ պատրաստելով նոր խառնուրդ:
Պղպեղից թուրմ
Կարմիր սուր պատիճային պղպեղի թուրմը վաճառվում է դեղատներում: Եթե մաշկը զգայուն է պատրաստել ջրային լուծույթ` 1:1 հարաբերակցությամբ: Թողնել մազերի վրա և լանալ 20 րոպե անց` օգտագործելով շամպուն: Այս դիմակն օգնում է նաև մազաթափության դեպքում: Այս դիմակը պետք է օգտագործել շատ զգույշ, քանի որ մաշկը չորացնելու հատկություն ունի:
 
Մազաթափության դեմ
 
3.Ձյութի
Նախատեսված է կանանց, ովքեր հանուն գեղեցկության պատրաստ են տանել անգամ ձյութի հոտեը: Ձյութից օճառը վաճառվում է ցանկացած կենցաղային խանութում: Հարկավոր է ընդամենը օճառել գլուխը, լվանալ, իսկ հետո օգտագործել սովորական շամպուն և հաճելի հոտով բալզամ:
4.Սև հացից
Սև հացի միջին չափի կտորը, օրինակ, ընթրիքի համար կտրտած կտորներից, ներծծել ջրի մեջ, մանրացնել բլենդերով: Ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի կամ երիժնակի յուղ, հարել և քսել մազերին ու թողնել կես ժամ, հետո լվանալ դասական ձևով:
5.Մումիայով (ներկ)
Խիտ մումիան կարելի է գնել շուկաներում, երբեմն հանդիպում են նաև դեղատներում: Մումիան ավելացնել շամպունին և լվանալ դասական ձևով: Բարելավում է գլխի մաշկի վիճակը, մազերին հաղորդում է փայլ, իսկ 5-7 ընդունման կուրսից հետո մազերը սկսում են ավելի քիչ թափվել:
 
Մազերի փայլի համար
 
6.Մայոնեզային
Այս դիմակը աղջիկները տեսել են Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ ֆիլմում: Այսպես՝ վերցնում ենք մի քանի գդալ մայոնեզ, 1 թեյի գդալ գերչակի յուղ, 1 ճաշի գդալ ծովային աղի լուծույթ: Ավելացնում ենք ջուր ու խառնում: Քսում ենք գլխին իսկ կես ժամ անց լվանում տաք ջրով: Կրկնում ենք շաբաթական 1-2 անգամ:
7. Մեղրային-երիժնակի
1 ճաշի գդալ երիժնակի յուղը, 1 ճաշի գդալ մեղրը, 1 հավկիթը խառնել և քսել մազերին` 10-15 րոպե: Ավելի լավ է պոլիէթիլենային գլխարկ կրել, ապա սրբիչով ծածկել: Լվանալ տաք ջրով, հետո լվանալ դասական ձևով:
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին