Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես ունեմ անսահման վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը. Գագիկ Ծառուկյան

ԲԼՈԳ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Ամանորի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Հերթական տարին այս րոպեներին պատմություն է դառնում՝  իր բոլոր կորուստներով ու ձեռքբերումներով, իրականացած ու անկատար երազանքներով: Ցավոք  2023 թվականը տարեգրության մեջ կմնա որպես հայկական Արցախի կորստի տարի, որը բաց վերք է բոլոր մտահոգ հայերի համար: Սակայն մենք հուսահատվելու ու թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար արյուն թափած մեր հերոսների հիշատակը  մեզ պարտադրում է ամեն օր քրտնաջան աշխատել նրանց երազանքները կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցների ամանորյա ցանկությունն ու բարեմաղթանքը մեկն է՝ անվտանգություն ու կայունություն: Ես ունեմ անսահման վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը:Դրան հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մեր երկրում առկա թշնամանքն ու անհանդուրժողականությունը, ձևավորել համերաշխության ու միասնականության մթնոլորտ:

Այսօր Արցախից բռնի տեղահանված մեր հարյուր հազարից ավել քույրերն ու եղբայրները Հայաստանում են դիմավորելու Ամանորը: Անենք հնարավոր ամեն բան, որ նրանք իրենց զգան ինչպես տանը, սեր ու ջերմություն տանք, քանի որ նրանք այսօր, առավել քան երբևէ, ունեն դրա կարիքն ու անհրաժեշտությունը:

Տարեվերջյան  այս րոպեներին ես ուզում եմ բաց սրտով խոսել իմ երազանքների մասին:  Ես՝ որպես Գագիկ Ծառուկյան, արել ու անելու եմ ամեն ինչ՝ իմ ժողովրդին օգնելու, իմ երկիրը ավելի ուժեղ ու բարեկեցիկ դարձնելու համար։

Ես շարունակելու եմ ապրել և աշխատել իմ երկրում, կառուցել ու ստեղծել իմ երկրում, նոր աշխատատեղեր ու  նոր հնարավորություններ ստեղծել  իմ հայրենակիցների համար։ Ես, իմ հնարավորության չափով, շարունակելու եմ օգնել մարդկանց, ովքեր կունենան իմ օգնության կարիքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վստահ եմ, որ միլիոնավոր հայ ընտանիքներում  այս րոպեներին բաժակ է բարձրացվելու մեր բանակի, զինվորների ու սպաների համար։ Խաղաղ ծառայություն բոլորին: Հավերժ փա՛ռք ու խոնարհում մեր նահատակված հերոսների հիշատակին...

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, հույսով ու լավատեսական սպասումով դիմավորենք  2024 թվականը, հավատանք, որ անցնող տարում ենք թողնելու անլուծելի թվացող դժվարություններն ու փորձությունները։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, կայունություն ու բարեկեցություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...»։

ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը