Կիևում ու Խարկովում մի շարք պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, ինչից հետո Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր թելեգրամյան ալիքում հաստատել է տեղեկությունը։
Կլիչկոյի հաղորդմամբ՝ պայթյուններից հետո մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել։ Բացի այդ, մայրաքաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը։
Որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կիևում նոր պայթյունների մասին։ Բացի այդ, հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Խարկովում, որոնք ևս հանգեցրել են հրդեհների։
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



