«Զիտան եւ Գիտան» հնդկական հայտնի ֆիլմի գլխավոր հերոսուհին վթարի է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդիկ դերասանուհի Հեմա Մալինին, որը եղել է հայտնի «Զիտան եւ Գիտան» ֆիլմի գլխավոր հերոսուհին, հուլիսի 2-ին վթարի է ենթարկվել Ռաջաստհան նահանգում: Այս մասին հաղորդում է Indian Express թերթը:
Դերասանուհու «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է մարդատար մեկ այլ մեքենայի, որի հետեւանքով երեխա է մահացել, եւս 4 մարդ տուժել է, որոնք գտնվել են մյուս մեքենայում:
Մալինին տեղափոխվել է Ջայփուր քաղաքի խոշորագույն մասնավոր հիվանդանոցը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դերասանուհու մեքենայի ղեկին եղել է նրա վարորդը:
Հիշեցնենք, որ «Զիտան եւ Գիտան» ֆիլմը նկարահանվել է 1972 թվականին եւ դարձել ամենահայտնի հնդկական ֆիլմերից մեկը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



