Խաչիկ Ասրյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին
ԲԼՈԳԽաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցավակցում ենք բարեկամ Իրանի ժողովրդին
2024 թվականի հունվարի 3-ին Հայաստանի և Հայ ժողովրդի բարեկամ Իրանի հարավում գտնվող Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Գեներալ, «Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ, սգո արարողության ժամանակ, երկու պայթյուններով տեղի ունեցած մեծ ահաբեկչության պատճառով զոհվել են 120-ից ավել անմեղ մարդիկ, այդ թվում` երեխաներ։
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից խորապես ցավակցում եմ Բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո Հոգևոր Առաջնորդին, մեծարգո Նախագահին, Հայաստանում ԻԻՀ հարգարժան Դեսպանին, Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին` վերոնշյալ մեծ ահաբեկչությանը զոհ դարձած Իրանի քաղաքացիների համար։
Անձամբ ես և «Հայոց Արծիվները» Բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության և նրա ժողովրդի կողքին ենք։
Անձամբ ես և 44-օրյա պատերազմին հերոսաբար մասնակցած և չնահանջած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը միշտ պատրաստ ենք պատժելու և՛ Հայաստանի, և՛ Բարեկամ Իրանի բոլոր թշնամիներին։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



