Իրանը չի ցանկանում լայնածավալ հակամարտության մեջ ներքաշվել
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախօրեին Քերմանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի ցանկանում ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվել:
Գրել է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իրանական վերնախավին մոտ կանգնած իր աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ Խամենեին իրանցի զինվորականներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել և ցանկացած գնով խուսափել ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց։
The New York Times-ի տեղեկություններով՝ Իսլամական հանրապետության ղեկավարը բանակային հրամանատարներին ու հատուկ ծառայությունների ղեկավարներին հրահանգել է սահմանափակվել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով և իրանամետ խմբավորումների կողմից Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայնների դեմ հարձակումներով։