Հայաստանի ոստիկանների մոտ 40%-ը չի անցել «IQ թեստը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ոստիկանների մոտ 40%-ը ձախողել է թեստավորման ընդհանուր բաժնի փուլը, Sputnik Армения–ի խնդրանքին ի պատասխան հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է 1123 ոստիկան, որից 190-ը անցել է բոլոր փուլերը, ևս 3 ծառայողի ատեստավորում ընթացքի մեջ էր։
Ատեստավորումը 4 փուլ է ներառում.
- Ընդհանուր գիտելիքների էլեկտրոնային թեստավորում (ոստիկանությունն ինքը դա անվանում է «IQ թեստ» - խմբ.),
- Երկու փուլից բաղկացած թեստ (ֆիզիկական և կրակային պատրաստության թեստ),
- Մասնագիտական կարողությունների ստուգում (էլեկտրոնային),
- Հարցազրույց՝ ոստիկանության պաշտոնների հիմնական և ավագ խմբերի համար:
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ընդհանուր գիտելիքների ստուգման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, 192-ը՝ ֆիզկուլտուրա, 279-ը՝ կրակային պատրաստություն, 8 հոգի՝ մասնագիտական կարողությունների ստուգում։
Նշենք, որ «IQ թեստը» բաղկացած է երկու ենթաբաժնից՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



