Վրաստանի վարչապետը և նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել են հայ ժողովրդին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ազգությամբ հայ համաքաղաքացիներին և հայ ժողովրդին շնորհավորել են Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։ Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի բոլորին, ովքեր հոգով և սրտով նշում են այս մեծ տոնը։ Մաղթում եմ բոլորին խաղաղություն և բարօրություն»,– ասված է վարչապետի ուերձում։
«Սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և իր հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես Վրաստանում բնակվող մեր հայազգի համաքաղաքացիներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ»,– նշել է Զուրաբիշվիլին իր շնորհավորական ուղերձում։