Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արևելյան Պոկրովսկ քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել է նահանգապետ Վադիմ Ֆիլաշկինը։ Բացի այդ, հաղորդվում է, որ վիրավորվել է ութ մարդ:
Ինչպես նշում է bbc.com-ը, Ֆիլաշկինը հայտնել է, որ С-300 հրթիռները հարվածել են քաղաքին։ Պոկրովսկում տուժել է մասնավոր բնակելի հատվածը, վեց տուն ավերվել է։
«Թշնամին ցինիկաբար հարվածներ է հասցնում խաղաղ բնակիչներին՝ փորձելով հնարավորինս շատ տառապանքներ հասցնել մեր երկրին», - գրել է նա թելեգրամյան ալիքում։
Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



