Չինաստանը 20 տարվա մեջ առաջին անգամ կրճատել է այլ երկրներին տրամադրվող վարկերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաշխարհային բանկի տվյալների վերլուծության համաձայն՝ 2022 թվականի վերջին Չինաստանը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատել է այլ երկրներին տրվող վարկերը 3%-ով՝ մինչև 182,8 մլրդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդհանուր առմամբ Չինաստանը կրճատել է 69 երկրների վարկավորումը։ Ընդ որում՝ փոքր երկրների վարկավորումն ամենաշատն է նվազել։ Օրինակ՝ Սալվադորի վարկավորումը նվազել է 40%-ով՝մինչև 300 հազար դոլար, Էրիթրեայինը՝ 33 տոկոսով՝ մինչև 12,8 միլիոն դոլար, Դոմինիկյան Հանրապետությանը՝ 22,2 տոկոսով՝ մինչև 707 հազար դոլար։
Միաժամանակ աճել է 25 երկրի պարտքը Չինաստանին, ամենաշատն աճել է Գայանայի պարտքը՝ 2,2 անգամ՝ հասնելով 520,3 մլն դոլարի։ Միայն երկու երկրներ՝ Իրանը և Ալբանիան 2022 թվականին պարտքի փոփոխություն չեն ունեցել։