Չինաստանն անդամակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է համաձայնագիր, եւ Ասիայի ամենամեծ պետություններից մեկն արդեն բանկի անդամ է: Ինչպես տեղեկացրին բանկի լրատվական ծառայությունից, երկրների ցանկում Չինաստանը 67-րդն է: Պեկինում համաձայնագրի կնքումից հետո բանկի նախագահ Սումա Չակրաբարտին եւ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու կարեւորել հետագա համատեղ աշխատանքը:
«Սա շատ կարեւոր քայլ է բանկի և այն երկրների համար, որտեղ բանկը ներդրումներ է կատարում ու նաեւ Չինաստանի համար: Մենք բացում ենք համագործակցության նոր էջ, որը լինելու է օգտակար բոլոր կողմերի համար»,- ասել է Չակրաբարտին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



