ԱՄՆ պետդեպը չի բացառել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հանումը 2016-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղարության` պատժամիջոցների հարցը համակարգող Դենիել Ֆրեդը չի բացառել, որ 2016 թվականին ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն: Վկայակոչելով Lenta.ru-ն, այս մասին Ֆրեդը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Ֆրեդը շեշտել է, որ Մոսկվան մտադիր է Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով:
«Երբ իրականացվեն Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, այսինքն` Դոնբասում ընտրությունների անցկացումը, ռազմական գործողությունների դադարեցումն ու Ուկրաինայի հարավային հատվածում սահմանի վերականգնումը, ապա պատժամիջոցները կհանվեն: Երեւում է` ՌԴ-ն տրամադրված է այդ հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: ԱՄՆ-ը դա միայն ողջունում է»,- ասել է Պետքարտուղարության աշխատակիցը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



