ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնի արտահանման փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր) ապրանքները և կից փաստաթղթերը։
ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքը հանդիսանում է մետաղյա ջարդոն, որի արտահանումը, ՀՀ Կառավարության 22 հունիսի 2023 թվականի թիվ 994-Ն «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ, արգելված է։ Շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը կանխվել է: