Ադրբեջանում մեծ թափով պատրաստվում են նախագահական ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ներքին գործերի նախարարության հետ համատեղ նախագծի շրջանակներում հունվարի 9-ից սկսել է իրազեկման սեմինարների ու հանդիպումների անցկացումը։
Ինչպես նշում է ԱՊԱ-ն, նախագահական արտահերթ ընտրություններում ոստիկանության ծառայողների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումները ներառում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) նախագահների և ոստիկանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ի թիվս այլոց, ընտրություններում առաջադրվել է նաև Իլհամ Ալիևի թեկնածությունը։
Ավելի վաղ երկրի ԿԸՀ-ն տեղեկացրել էր, որ ընտրությունների կապակցությամբ 37 երկրներում ստեղծվել է 49 ընտրատեղամաս։