Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չի բացառվում, որ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը մեկ այլ անձ է կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shabat.am-ը գրում է.

Չի բացառվում, որ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը  մեկ այլ անձ կատարած լինի:

Նման կարծիք  Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց էքստրասենսի  սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանի պատշպան Մարինե Ֆարմանյանը, ում խոսքով գործում շատ բացեր կան:

«Գործով միակ վկան՝ Աննան, ով Մուշեղի դեմ ցուցմունք է տվել, նրա ընկերուհին է  փաստորեն, իրենք սիրային կապի մեջ են եղել: Անհասկանալի է, թե այդ աղջիկն ինչի հիման վրա է Մուշեղին այդպիսի դաժան արարքի մեջ մեղադրում: 59 հարվածը սովորական սպանություն չէ»,-ասաց փաստաբանը, նկատելով, որ միգուցե և Աննայի դաժան ցուցմունքը պայմանավորված է մեկ այլ անձի գոյությամբ:

«Աննան նկարագրում է հանցագործության կատարումը փաստորեն՝ինչպես են արել, գնացել, այսինքն Աննան անմիջական մասնակցություն ունի, ուղղակի Մուշեղն այս պահին Աննայի դեմ ցուցմունք չի տալիս, ես էլ իրեն հորդորել եմ ճիշտն ասել: Ասել եմ, որ եթե դու չես կատարել այդ արարքը ու ես հասկանում եմ, որ այդ մեղադրանքների մեջ շատ բաց տեղեր կան, հետևաբար ճիշտն ասա, եթե Աննան է մեղավոր կամ Աննայի հետ ինչ-որ մի երրորդ անձի ես կասկածում, ասա, թող նախաքննությունը այդ վարկածը ստուգի: Հնարավոր է, որ սպանությունը կատարած լինի մի երրորդ անձ, ուրիշ տղամարդ, գցեն Մուշեղի վրա»,-շարունակեց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով, դեռ պետք է պարզվի, թե ինչու է Աննան այդպիսի դաժան արարք կատարելու մեջ Մուշեղի Մխիթարյանին  մեղադրում. «Մուշեղը պնդում է, որ ինքն այդ արարքը չի կատարել և յուրաքանչյուր տրամաբանող մարդու մոտ  կասկած կառաջանա մյուս փատերը վերլուծելով, համադրելով իրար հետ, թե ինչու պետք է այդ աղջնակը այդքան դաժան սպանության մեջ հենց ուղիղ մատնացույց աներ Մուշեղին: Երբ լսում ես պատմությունը Մուշեղի տեսանկյունից, հասկանում ես, որ այդտեղ երրորդ անձ կարող է եղած լինել»:

Փաստաբանը փոխանցեց նաև, որ Մուշեղ Մխիթարյանի դատահոգեբուժական  փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել, դրան ենք սպասում:  Դրանց ստացումից հետո, կշարունակվեն մյուս գործողությունները, կհստակեցվի  Մուշեղ Մխիթարյանի ցուցմունք տալու հարցը:  

Նրա խոսքով, նախաքննության ավարտից հետո, շատ բաներ կպարզվեն:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):

Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք Չալաբյան