Պենտագոնի ղեկավարը լուրջ հիվանդություն ունի․ ի՞նչ է հայտնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բժիշկները հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնին։
Հաղորդվում է, որ Պենտագոնի ղեկավարը դեկտեմբերի վերջին ենթարկվել է շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության, սակայն այժմ նա կրկին տեղափոխվել է հիվանդանոց՝ բարդությունների, այդ թվում՝ վարակի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օսթինը չորս օր անցկացրել է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։
Այդ մասին տեղեկությունը գաղտնի էր պահվել, ինչը հարուցել էր ամերիկյան հասարակության, ինչպես նաև ՝ Սպիտակ տան վարչակազմի տարակուսանքն ու դժգոհությունը։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



