Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Շահրամանյանի հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ Արցախը լուծարված չէ․ Դավիթ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի վերջին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կառավարության անդամների և պատգամավորների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Արցախի լուծարման որևէ փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Արցախի լուծարման փաստաթուղթը չեղարկված է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Երբ Սամվել Շահրամանյանը նման արտահայտություն է անում, որ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով Արցախը լուծարվում է, սա հիմք է մտածելու, որ այո՛, այսպես կոչված այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չեղակված է, և Արցախի Հանրապետությունը գոյություն ունի և գործում է՝ անկախ այդ թղթից»,- ենթադրում է արցախցի պատգամավորը։

Դավիթ Գալստյան Շահրամանյանի հրավիրած խորհրդակցությանը ներկա է եղել, Արցախը լուծարելու որոշմումը չեղարկելու ենթադրյալ փաստաթուղթը չի տեսել, բայց պնդում է, որ Արցախը չի լուծարվել։

«Մենք հենց առաջին օրվանից էլ ասում էինք, որ այդ փաստաթուղթը հիմք չէ Արցախի և պետական ինստիտուտների լուծարկմանը։ Ինչ- որ մարդիկ դա ներկայացնում էին որպես փաստաթուղթ և, հիմք ընդունելով ասում էին, որ Արցախն այլևս գոյություն չունի։ Ի դժբախտություն այդ մարդկանց՝ Արցախի Հանրապետությունը գործում է»,- ընդգծեց նա։

Նշենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել։ Ըստ լրատվամիջոցի՝ որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Tert.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին փորձեց ճշտել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ստացել է Շահրամանյանի՝ Արցախի լուծարման ենթադրյալ հրամանագիրը չեղարկելու որոշումը։ Փաշինյանի խոսնակը խոստացավ հարցի վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն հայտնել։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ և հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչև հունվարի 1-ը կլուծարվեն նաև պետական բոլոր կառույցները։

Անցյալ տարվա վերջին Արցախի տեղեկատվական շտաբն էլ հաղորդել էր, որ Սամվել Շահրամանյանը հանդիպել էր հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ, քննարկել արցախցիները խնդիրները։

Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ Շահրամանյանն ընդգծել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի